Իսպանիայում հայտնաբերվել է ավելի քան 7000 տարվա վաղեմության 12 ժայռապատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Կաստելյոն նահանգի Վիլաֆրանկա քաղաքի ղեկավարությունը հայտնել է, որ Բարսելոնի և Վալենսիայի համալսարանների մասնագետների հետազոտություններիարդյունքում՝ նշված տարածքում հայտնաբերվել են հին ժայռապատկերներ. գրում է ITAR-TASS-ը:

Աշխատանքների ղեկավար, հնագիտական գիտությունների դոկտոր Ինես Դոմինգոն նշել է, որ խոսքն առնվազն 12 խոշոր ժայռապատկերի մասին է, որոնցում պատկերված են որսի պատրաստությունն ու որսը, այդ թվում՝ նետաձիգների, ցլերի և ոչխարների պատկերներ:

«Ժայռապատկերների այսպիսի բազմազանություն Իսպանիայում չէր հայտնաբերվել երկար տարիներ»,- նշել է հնագետը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատկերները ավելի քան 7000 տարեկան են: Դրանցից շատերը ծածկված են փոշու շերտով և պահպանման լուրջ աշխատանքներ են պահանջում:




Լրահոս