Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գերությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:
atmlur.am-ի հետ զրույցում նշեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հաստատեց տեղեկությունը:
Նրա խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին և միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հովանու ներքո:
Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով: