
News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արեւելյան հատվածում ընկած Կախեթի շրջանի Վելիսցիխե գյուղում ծնվել է վեց ոտք ունեցող, երկսեռ գառնուկ։ Տեղացի հովիվ Ալբերտ Աբաջանովը հայտարարել է, որ իր 25-ամյա գործունեության ժամանակ առաջին անգամ է ականատես լինում նման բանի։ Նա հավելել է, որ այդ հարցով դիմել է այլ հովիվների, սակայն նրանք նույնպես ականատես չեն եղել նմանատիպ իրադարձության։ Ըստ Աբաջանովի՝ միակ խելամիտ բացատրությունը կարող է լինել այն, որ այդ գառնուկի փոխարեն պետք է ծնվեին երկվորյակ գառնուկներ, սակայն տեղի է ունեցել սաղմերի միահյուսում, եւ արդյունքում ծնվել է այսպիսի գառնուկ։