Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին նախընտրական փուլում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներից երկուսը` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը եւ Արա Բուդաղյանը, ինքնաբացարկի դիմում ներկայացրեցին: Քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը շարունակելու են առաջադրված մյուս երկու թեկնածուները` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Արդեն իսկ պարզ է, որ քաղաքապետ ընտրվելու է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, ում պաշտոնապես պաշտպանում է նաեւ ՀՀԿ-ն: Այսինքն՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններն ավարտվեցին նախընտրական փուլում: Իսկ մինչ այդ սին հույսեր էին ծնվում, թե թեժ ընտրություններ են լինելու: Բայց ինչպես նկատեցինք, ոչ մի թեժ, ոչ մի էմոցիա, ընդամենը` որոշում եւ կատարողներ: Գորիսի քաղաքապետի տեղական նշանակության ընտրության քաղաքական ազդեցությունը կզգացվի ապագայում՝ 2017 եւ 2018 թթ. ընտրություններին: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր զրոյական ուշադրություն անգամ չդարձրին Գորիսում տեղի ունեցածի վրա, այդպես զրոյական քվեներ էլ ստանալու են համապետական ընտրություններում, ու հետո էլ կոկորդ են պատռելու, թե իրենց քվեն գողացան: Մինչդեռ գողացողն այն անտարբերությունն է, այն անհեռատեսությունը, այն լռությունը, որ այսօր դրսեւորվեց նրանց կողմից Գորիսի թեկնածուների ինքնաբացարկից հետո: Եվ որքան քաղաքական ուժերը շարունակեն իրենց պատվից ցածր ու քաղաքականապես անհեռանկար համարել ՏԻՄ ընտրությունները, այդպես էլ կշարունակեն մնալ լուսանցքային դերակատարներ: Իսկ գլխավոր դերում կրկին նորին մեծություն Լիսկան է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:             


 




Լրահոս