100 դոլարանոց հոթ դոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի Վանկուվեր քաղաքի սրճարաններից մեկը ներկայացրել է մի հոթ դոգ, որը սրճարանի տիրոջ հավաստմամբ կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ հոթ դոգը: DougieDog սրճարանում այն արժե 100 դոլար,- գրում է UPI-ն:Հոթ դոգի պատրաստման համար օգտագործվել է 2000 դոլար արժողությամբ կոնյակ, ճապոնական տավարի միս, ծովախեցգետնի միս, ինչպես նաեւ ձիթապտղի եւ գետնասունկի (տրյուֆելի) յուղ: Պատրաստի ուտեստը պատված է սոուսով եւ այլ գաղտնի պահվող համեմունքներով:Դուգի Լավը մտադիր է Dragon Dog-ը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաթանկարժեք հոթ դոգ:Ներկայում, ամենաթանկ հոթ դոգը համարվում է 69 դոլար արժողությամբ հոթ դոգը, որը պատրաստվել է Նյու Յորքի Serendipity հյուրանոցում:




Լրահոս