Մեզ համարՄարզահամերգային համալիրն այցեքարտ էր․ «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Տեղեկությունը, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն աճուրդի է հանվել, ընթացիկ անցուդարձին ակտիվորեն հետեւող հանրության շրջանում պայթած ռումբի ազդեցություն թողեց։ Հարցն այն չէ, որ Մարզահամերգային համալիրը մինչ այս պետական հաստատություն էր, եւ մարդկանց բուռն արձագանքը դրանով էր պայմանավորված։ Հիշեցնենք, որ դեռ 2005-ին համալիրն օտարվել էր «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, որը պատկանում է գործարար Մուրադյան եղբայրներին։ Անկախ այն հանգամանքից, որ ՄՀՀ-ն արդեն շուրջ 10 տարի մասնավոր անձանց կամ ընկերության սեփականություն է դարձել, անհնար էր այս ուրույն կառույցի հետ կապված գործարքը, ավելի ճիշտ՝ այն աճուրդի դնելու մասին տեղեկությունը որպես սովորական մի լուր ընկալվեր կամ արձագանք չհարուցեր։

Նախ՝ Մարզահամերգային համալիրը յուրահատուկ ճարտարապետական տեսք ու կառուցվածք ունեցող կառույց է, որոշակի իմաստով՝ այցեքարտ։ Երկրորդ՝ համալիրը, ինչպես կարճ անվանում են երեւանցիները, իսկապես «ամբողջ ժողովրդով» կառուցված շինություն է։ Ըստ որում՝ կարելի է ասել՝ երկու անգամ կառուցված, քանզի շահագործման հանձնվելուց որոշ ժամանակ անց այնտեղ, ինչպես հայտնի է, հրդեհ էր բռնկվել, ինչից շենքն ու ինքնատիպ ենթակառուցվածքները էապես տուժել էին։

Կարելի է, իհարկե, նաեւ հիշատակել, որ համալիրի շրջակայքը շատ-շատերի համար նաեւ հանգստի, զբոսանքի, ռոմանտիկ հանդիպումների սիրելի վայր է ու, հնարավոր է, դրանով էլ է պայմանավորված հաարակության նման արձագանքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս