Լևոն Արոնյանն անկասելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթցող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարի 10-րդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիին և այժմ իր ակտիվում ունի 7.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենը ընդամենը 20 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ, ինչը նշանակում է, որ մրցաշարի ավարտից երեք տուր առաջ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերն արդեն մեկուկես միավորով է գերազանցում հիմնական մրցակցին: Երկրորդ տեղ բարձրացավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ով այս տուրում պարտության մատնեց Չեխիայի դրոշի տակ հանդես եկող Դավիդ Նավարային: Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կանդրադառնանք տուրի ավարտին:  




Լրահոս