Նորածնի հայրը` Կարապետ Ավետիսյանը պատմեց, որ նախապես որոշել էին երեխային տալ իր պապի անունը` Գեւորգ: Ասաց, որ ուշադրությամբ հետեւել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումներին Ֆրանսիայի Սենատում. – “”Ողջ հայության կողմից եւ մեր կողմից շնորհակալություն Նիկոլա Սարկոզիին այդ քայլի համար: Այս իմ զավակի անունը հենց իր պատվին է` Սարկոզի””: Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը “”Ազատություն”” ռադիոկայանին ասել է. – “”Ավետիսյան Սարկոզին, արդեն տվել ենք երեխայի անձնագիրը եւ հավաստագիրը, լրացրել ենք` Ավետիսյան Սարկոզի Կարապետի, ծնվել է 14-անց 30 րոպե, քաշը եղել է 3 կիլոգրամ, հասակը` 50 սանտիմետր: Հասուն նորածին է, առողջ””: “”Մենք որոշեցինք նորածնի պարագաներ նվիրել մեր ծննդատան կողմից: Հանրապետական կուսակցությունն առաջինը արձագանքեց, դրամական օգնություն տվեց: Սպասում ենք, թե էլի ով է այցելելու: Արձագանքը շատ մեծ է, Առողջապահության նախարարության կողմից, մարզպետարանից հետաքրքրվեցին””, – հավելեց ծնդդատան տնօրենը: 2001 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը, նույնպես Գյումրիում ծնողները իրենց նորածին երկվորյակներին անվանել էին Ժակ եւ Շիրակ` ի պատիվ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի:
Գյումրիում նորածնին տվել են Սարկոզի անունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ