«Ժողովուրդ»-ի` Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ իշխող կուսակցությունը կարծես վերջնականապես որոշել է իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ գնալ «չորով»: ՀՀԿ-ն խիստ նեղացած է ԲՀԿ-ից, որը, լինելով կոալիցիայի կազմում, ընդդիմադիր դրսեւորումներով է աչքի ընկնում եւ բացահայտ հակառակվում է ՀՀԿ-ի տեսակետներին կամ ընդունած որոշումներին: ՀՀԿ-ն, կոալիցիոն գործընկեր ասելով, հասկանում է «Օրինաց երկրի» նման անդեմ մի կուսակցության, որը հնազանդվում է բոլոր որոշումներին ու հրահանգներին, որոնք տրվում են ՀՀԿ-ի կողմից: Նախօրեին կայացած ՀՀԿ գործկոմի նիստի ընթացքում թեեւ դեռ վերջնական որոշում չի կայացվել այս առնչությամբ, բայց երկար քննարկվել է, որ ԲՀԿ-ին բավականին կոշտ ձեւով պետք է ցույց տալ իր տեղը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ