Դո՛ւրս եկեք մեր գրպանից. բողոքի ակցիա` կարմիր գծերի դեմ (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր գծերի դեմ բողոքում են ոչ միայն ակտիվիստները, այլև՝ տաքսու վարորդները: Նրանք որոշել են միավորել իրենց ջանքերը և կարմիր գծերի դեմ պայքարել « Դուրս մեր գրպանից նախաձեռնությամբ»: Այսօրվա մամլո ասուլիսում այդ մասին հայտարարեց ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ կա մոտ մեկ միլիոն տուգանված վարորդ, որի մեկ քառորդը չի վճարել այն տուգանքները, որոնք եռապատկվել կամ հնգապատկվել են:   Տիգրան Հովհաննիսյանն առաջարկում է այդ եռապատկված տուգանքները չեղյալ համարել և միանվագ տուգանքի չափ սահմանել:

Մյուս  խնդիրը, որը մտահոգում է վարորդներին, կայանատեղերի բացակայությունն է, որի պատճառով ևս  տուգանվել են վարորդները: Նրանց տուգանքները,  Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով, պետք է չեղյալ համարել:

Armlur.am-ի հարցին` ինչ կոնկրետ քայլեր են անելու նախաձեռնության անդամները կարմիր գծերի դեմ, ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը տեղեկացրեց, որ  մայիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, տեղի է ունենալու ավտոերթ. «Եթե դա արդյունք չտվեց, ապա ավտոերթեր կլինեն նաև  աշխատանքային օրերին: Պատկերացրե՛ք, ինչ կկատարվի մեր քաղաքում»:

SAM_9880

Ասուլիսի մյուս բանախոս, նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանն էլ ասաց, որ չեն պատրաստվում վճարել  չմատուցված ծառայության դիմաց:

«Դո՛ւրս եկեք մեր գրպանից»,- եզրափակեց Հակոբյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս