Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ-ում ուսումնասիրությունների համար: Խումբը ստեղծվել է այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պարզվել է, որ նա իր հետ տարել է պաշտոնավարման ընթացքում գնված թանկարժեք զրահապատ անվադողերը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին թողնելով առանց «պաշտպանության»: Հիմա այդ աշխատանքային խումբը զբաղվում է նմանատիպ բացահայտումներով: Տեղեկացնենք, որ Աբրահամյանի «յուրացրած» 5 անվադողերից ամեն մեկն արժե 1,2 մլն դրամ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ ԱԺ-ում ձեւավորված խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, որին ԱԺ էր բերել հենց Հովիկ Աբրահամյանը: Սակայն Հերոյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ խմբի գոյության փաստը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ