
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօրվա մամլո ասուլիսում բարձրաձայնեց կարմիր գծերի, արագաչափերի պատճառով առաջացող մեծ տուգանքների մասին:
Հովհաննիսյանի խոսքով` շատ վարորդներ չեն կարողանում վճարել տուգանքները: Խնդիրը լուծելու համար մշակվում է օրենք, որին չեն մասնակցում վարորդները և տեղյակ չեն` ինչ օրենք է մշակվում՝ առանց իրենց մասնակցության:
«Գիտեք, տպավորությունն այնպիսին է, որ մեր պատկան այրերը ցանկանում են մեր բարձրացրած հարցերը լուծել, բայց, կարծես թե, ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի են սպասում: Երևի նախագահի խոսքին են սպասում»,- կարծում է բանախոսը:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը կոչով դիմեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ լուծում տալ վարորդների բարձրացրած հարցերին:
Սոնա Դավթյան