ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ իր որդին մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Վերջինս առաջադրվելու է Էրեբունու ընտրատարածքներից մեկում, բայց թե կոնկրետ որտեղ, Մադաթյանը չմանրամասնեց: Նա ասաց, որ հիվանդ է, երկար չի կարող խոսել: Հիշեցնենք, որ Էդուարդ Մադաթյանը, որը Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի խնամին է, վերջերս անդամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Ավելին, սպասվում է, որ ՕԵԿ ընտրացուցակով ԱԺ պատգամավոր կդառնա:




Լրահոս