
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Միսսուրի նահանգում կասեցրել է բանտարկալի հանդեպ մահվան դատավճռի իրականացումը մինչև բողոքարկման հայցի քննության ավարտը:
Փաստաբանները պնդում են, որ հազվադեպ հիվանդությամբ տառապող դատապարտյալի մոտ մահաբեր ներարկումից կարող է ուժեղ ցավ և խեղդում առաջանալ: Այսպիսով՝ կխախտվի սահմանադրական այն նորմը, որն արգելում է դաժան և ոչ ստանդարտ պատիժը: Եթե մահապատիժն իրականացվի, այն կլինի առաջինը այն բանից հետո, երբ Օքլահոմա նահանգում մահաբեր նոր պատրաստուկի ներարկումից հետո մահապարտը մահացել էր 40 րոպե տանջվելուց հետո. հայտնում է BBC-ն: