Իշխանությունը մերժեց 100 տոկոս համամասնականի անցնելու օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երեկ քննարկում էր պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի ու Արմեն Բաբայանի կողմից ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում էր անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: 

Այսօր կազմակերպվեց օրենքի քվեարկությունը: Մինչ այդ վարման կարգով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու, որպեսզի հետո կազմակերպեն հարցի քննարկումները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, թե այսպիսի օրենք իրենք ներկայացրել էին դեռ անցյալ տարի, և հայտարարեց, որ իրենք միանշանակ կողմ են:

Քվեարկությունից հետո օրինագիծը մերժվեց: Ստացվեց՝ կողմ՝ 53, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 3 ձայն:




Լրահոս