Արքայազն Չարլզը համեմատել է Պուտինին Հիտլերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Կանադա կատարած իր այցի ժամանակ համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ադոլֆ Հիտլերի հետ. հայտնում է news.online.ua-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին:

Արքայազնը նման համեմատություն է արել՝ մեկնաբանելով Ուկրաինայի հանդեպ տարվող Ռուսաստանի քաղաքականությունը և Ղրիմի բռնազավթումը: Մասնավոր զրույցում Չարլզը ասել է կնոջը, որը Հոլոքոստի ժամանակ կորցրել էր հարազատներին և արքայազնի համար էքսկուրսիա էր անցկացնում Գալիֆաքսայում գտնվող Կանադայի ներգաղթի թանգարանում. «Եվ հիմա Պուտինն անում է գրեթե նույնը, ինչ արել է Հիտլերը»:

Արքայազն Չարլզի մամլո ծառայությունից Daily Mail-ին պատասխանել են, որ չեն մեկնաբանելու արքայազնի մասնավոր խոսակցությունները:




Լրահոս