Ամերիկյան Washington Post թերթը կոչ է արել «լուրջ» պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան տնտեսության հիմնասյուների հանդեպ, հայտարարելով, թե արևելյան Ուկրաինայի երկու շրջաններում, ուր բնակվում է ընտրողների 14%-ը, նախագահական ընտրությունների անցկացումը «գրեթե անհնար է»:
Թերթը գրում է, որ երկուշաբթի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երրորդ անգամ հայտարարել է ուկրաինական սահմանի մոտ տեղակայված 40 հազար ռուսաստանյան զինվորականի հեռացվելու մասին, և երրորդ անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Սպիտակ տունը հայտարարել են, որ նման տեղաշարժերի նշաններ չեն տեսնում:
«Դատարկ հայտարարությունները, թերևս, կարող են նշանակել, որ Պուտինը ժամանակավորապես հետաձգել է Արևելյան Ուկրաինա ռազմական ներխուժման տարբերակը», – ասվում է Washington Post-ի խմբագրական հոդվածում:
«Սակայն ռուսաստանյան ռազմական հետախուզության տասնյակ լրտեսներ են նկատվել Արևելյան Ուկրաինայում, ուր նրանք ղեկավարել են վարչական շենքերի գրավումը:
Պուտինը կարող էր օգտագործել այդ ուժերը, որպեսզի վերացներ կիրակնօրյա քվեարկության արգելքները կամ, առնվազն, դուրս բերել դրանք իրենց ժամանակակից զենքի հետ մեկտեղ, որպեսզի ուկրաինական բանակը կարողանար լուծել մնացած ապստամբների հարցը: Սակայն Պուտինը չգնաց դրան»: