«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ դատական համակարգում կատարված փոփոխություններից հետո դեկտեմբերի 1-ից ոչ թե դատարանների նախագահները, այլ համակարգիչն է ընտրում, թե որ գործը որ դատավորը պետք է քննի: Բայց պարզվում է` դատավորները գտել են համակարգչին խաբելու եւ քննվող գործը ցանկալի դատավորին հանձնելու ձեւը: Նրանք իրենց անհրաժեշտ գործը չեն մուտքագրում համակարգիչ այնքան ժամանակ, մինչեւ ցանկալի դատավորի մոտ եղած գործերը պակասեն, եւ համակարգիչը հավասարության սկզբունքով հենց նրան բաժին հանի գործը: Այսպիսով` դատարանների նախագահներն էլի պահպանում են իրենց ազդեցությունը:
ՁԵՎԸ ԳՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ