
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ օրերս «Վերնիսաժ» տոնավաճառում տեղի ունեցած կրակոցների մեջ կասկածվող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, տանում են դատարան:
Մեր տեղեկություններով` շուտով կորոշվի Առաքելյանի խափանման միջոցը` կալանավորում, թե՝ ստորագրությամբ ազատում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ տուժել է: Իսկ օրերս Գոռ Առաքելյանը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Տաթև Հարությունյան