ԿՐԿԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ի տեղեկացմամբ` երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երեւանի Խանջյան փողոցում: Երեւան քաղաքի բնակիչ 26-ամյա Կամո Ունանյանը «Չեմպիոնս» բարի ներսում վիճաբանել է մատուցողի եւ մենեջերի հետ, այնուհետեւ դուրս եկել բակ եւ բարի դիմաց իր մոտ եղած գազային ատրճանակով անկանոն օդ կրակել, ինչից  հետո դիմել է փախուստի:  Ավելի ուշ` 22:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցներն  Ունանյանին բերման են ենթարկել: Ըստ որոշ լուրերի` Կ. Ունանյանը կարատեի աշխարհի չեմպիոն է, իսկ նրա մոտ եղած գազային ատրճանակն էլ օրինական է:




Լրահոս