ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՓՈՂԸ ՔԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է ազատվենք այն վիճակներից, երբ ցանկացած փաստաբան իր պարտքն է համարում պարտված գործից հետո հավաքել լրագրողներին ու հիմնավորել իր չակերտավոր պնդումները, թե տեսեք, ինչ անարդար դատական իշխանություն ունենք: Մյուս կողմից էլ` պետք է հստակ ու պարզ լինի, որ ցանկացած դատավոր, որը կոպիտ խախտում է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Մեր օրենքն այս առումներով խնդիր ունի»,-երեկ  ԱԺ-ում ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-16թթ. ծրագրի լսումների ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նաեւ նշել է, որ այսօր դատական համակարգը որակյալ կադրերով համալրվելու լուրջ խնդիր ունի: Նախարարը կարծում է, որ դատավորների անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել նրանց աշխատավարձերը: Լսումներին ներկա դատախազության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի պետ Հասմիկ Ենգոյանն էլ առաջարկել է նաեւ դատախազության աշխատակիցների աշխատավարձերը վերանայել` հասցնելով դատավորների աշխատավարձի չափին, ինչը, սակայն, բարեփոխումների ծրագրում ընդգրկված չէ: 




Լրահոս