«Բոլոր երկրներում էլ ստվեր կա, բայց մեզ մոտ ավելի շատ է, չգիտեմ որքան է, բայց կա», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այն հարցին, թե ինչու է անընդհատ հայտարարում, որ սկսելու է իր մերձավորներից, նա պատասխանեց, թե Սինգապուրի վարչապետին, երբ հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից:
«Ես ի նկատի ունեմ, որ մեր բոլոր մերձավորներն ու ընկերները հասկանան, որ առաջինը իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի մեջ, հարկային դաշտ գան բոլորը: Մեր բոլորի նպատակը դա է, և կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ասել: Որևէ տողատակեր փնտրել չարժե: Ես ասում եմ, որ իմ մերձավորներից սկսած՝ բոլորի նկատմամբ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերեմ», – ընդգծեց նա:
Այն հարցին, թե հավատում է, երբ պաշտոնյան ասում է, որ ինքը բիզնես չունի, նա արձագանքեց. «Եթե նա ասում է՝ ունի, ուրեմն՝ պաշտոնից կհրաժարվի, որովհետև օրենքով իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Յուրքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզեսով զբաղվելն անհամատեղելի են» – ասաց Աբրահամյանը:
Իսկ այն դիտարկմանը, թե Կառավարությունը հինգ տոկոս տնտեսական աճի մասին է հայտարարել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հրաժարականի համար արդեն հիմք կա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես ինչո՞ւ պիտի հրաժարական ներկայացնեմ:
Մենք նոր ենք սկսել աշխատել, մեր նպատակն է գալ ու երկար աշխատել ու պետության համար խնդիրներ լուծել: Մենք փորձելու ենք ապահովել տնտեսական աճ ու այս տարի լինելու է կայնունության ապահովումը մեր գործը», – հավելեց նա:
Մանրամասները` քիչ ուշ տեսանյութում.