![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//16974.jpg)
«Ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ողջ ՀՀԿ-ն արդեն եւ վաղուց իմ կողքին են»:
Այ հենց այդ կուսակցության ու Սերժ Սարգսյանի ողբերգությունն էլ դա է, որ նրանք կանգնում են այն չինովնիկի կողքին, որը Հայաստանի համար ոչինչ չի արել: Միայն օգտվել է իշխանական կերակրատաշտից, զբաղվել է բացահայտ կամ սքողված թալանով եւ անձնական բարեկեցության հարցերն է փայլուն կարգավորել: Բայց ամեն դեպքում նկատենք, որ գոնե Սերժ Սարգսյանն Արամ Դանիելյանին սատարելու մասին որեւէ հայտարարություն չի արել: Դանիելյանն է ինքնագլուխ մտքեր հայտնում թերթերում: Ու չի բացառվում, որ Հրազդանի գործող քաղաքապետը քաղաքական աջակցությունից զրկվի երկրի նախագահի անունից խոսելու համար: