
Սենթ-Լուիս քաղաքում ավարտված Ամերիկայի տղամարդկանց և կանանց առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում փայլուն արդյունքի են հասել ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթև Աբրահամյանը:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի պաշտոնական կայքէջից։
Դասական մրցաշարում նրանք երկուսն էլ բաժանել են 1-3 տեղերը և մասնակցել հաղթողին որոշող լրացուցիչ մրցամարտերին:
Հայկական շախմատի ամերիկաբնակ վարպետներն անցկացրած առաջին մրցավեճերում կարողացել են հաղթահարել իրենց մրցակիցներ Ալեքսանդր Լենդերմանի և Աննա Զատոսկիխի արգելքները՝ իրավունք նվաճելով մասնակցելու չեմպիոնական մրցամարտերին:
Որոշիչ դիմակայությունում, ցավոք, և՛ Հակոբյանը, և՛ Աբրահամյանը զիջել են մրցակիցներ Գատա Կամսկիին և Իրինա Կրաշին՝ արժանանալով արծաթե մեդալների:
ԱՄՆ-ի առաջնությունների ամփոփիչ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝