ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչո՞ւ կոշկակարը չպետք է դառնա պատգամավոր»:

Մանվել Բադեյան newsinfo.am

Պահո՜, մնացել էր, որ կոշկակարները խորհրդարանում հայտնվեին: Ինչպես ասում են` սաղ խաղը խաղացինք, մնաց սարի սմբուլը: Թեեւ մյուս կողմից էլ չի բացառվում, որ այսօր Ազգային Ժողովում գտնվողների կենսագրության բաց հատվածները հենց կոշկակարության տարիներն են: Պարզապես պատգամավորի մանդատ ստանալուց հետո նրանք խնամքով սրբագրել են իրենց կենսագրությունը, որպեսզի հայ հասարակությունը չիմանա` կոշկակարը պատգամավոր է դարձել:  Իհարկե, խոսքն այս դեպքում Բադեյանի մասին չէ, բայց արժեր օրենսդիրի մակարդակն այդքան չիջեցնել եւ պատգամավորական կոճակը շփոթել բիզի ու մուրճիկի հետ:




Լրահոս