Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում է: Այդ մասին armlur.am-ին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Անատոլի Գնունին:
Նրա խոսքով` Լևոն Ջուլֆալակյանի վիճակը կայուն է, իսկ թե ինչ խնդիրներով է վերջինս տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, պարզ չէ:
Պարզ չէ նաև, թե երբ դուրս կգրվի մարզիչը բուժկենտրոնից:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր aravot.am-ը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն:
Սոնա Դավթյան