ԵՌԱՍԵԿՑԻԱ ԱՎՏՈԲՈՒՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում ստեղծվել է աշխարհում ամենատարողունակ ավտոբուսը, որը երկարությամբ գրեթե երկու անգամ գերազանցում է սովորական ավտոբուսներին եւ կարող է տեղավորել մինչեւ 300 ուղեւոր: Ավտոբուսի երկարությունը 25 մետր է: Այն շատ նման է գնացքի եւ ունի երեք սեկցիա: Դրանց հատուկ ձեւը չի խանգարի ավտոբուսին ազատ շրջադարձ անել: Ավտոբուսն ունի 5 դուռ, նստատեղերը 40-ն են, այսինքն` մինչեւ 260 ուղեւոր կարող է կանգնած երթեւեկել: Ռեկորդակիր ավտոբուսը կարող է ժամում մինչեւ 80 կմ արագություն բացել:




Լրահոս