Ուկրաինայում բրիտանացի լրագրող են ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ուկրաինայում ևս մեկ լրագրող է ձերբակալվել: Դա ռուսաստանյան Russia Today հետ համագործակցող բրիտանացի Գրեմ Ֆիլլիպսն է: Հեռուստատեսության տվյալներով, Ազգային գվարդիայի զինվորականները նրան ձերբակալել են Մարիոպուլից դուրս մեկնելիս, և այդ պահից նրա մասին որևէ լուր չկա: Գրեմ Ֆիլլիպսն արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է Ուկրաինայում:

Մայիսի սկզբին «Աջ սեկտորի» գրոհայինները սպառնացել են նրան ֆիզիկական հաշվեհարդարով և նրա գլխի դիմաց 10 հազար դոլար խոստացել: Մայիսի 20-ի գիշերը լրագրողն սոցցանցի իր էջում գրել է, որ իր հասցեին սպառնալիքները գնալով շատանում են: Նա պատրաստվում էր մեկնել Սլավյանսկ, իսկ առավոտյան արդեն նրան ձերբակալել են Ազգային գվարդիայի զինվորականները: Հենց պահակակետում բրիտանացուն ուժային մեթոդներով հարցաքննել են պարզելու համար, թե որտեղից է նա զրահաբաճկոն ձեռք բերել, և մանրամասն զննել նրա ֆոտո և տեսանյութերը: Այն ժամանակվանից Գրեմն անհասանելի է՝ նրա գտնվելու վայրն անհայտ:

Ձերբակալվելուց առաջ լրագրողը «Россия 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտարարել էր. «Ես Անգլիայից եմ: Ես անկողմնակալ եմ, անաչառ: Ես ոչ Ռուսաստանի կողմից եմ, ոչ Եվրոպայի, ոչ էլ ԱՄՆ-ի: Ես օբյեկտիվ եմ»:

Russia Today-ի ղեկավարությունը օգնության համար արդեն դիմել է բրիտանական Ֆորին-օֆիս, ինչպես նաև բրիտանական հյուպատոսություններին Ուկրաինայում և Ռուսաստանում:

Լոնդոնից հայտարարել են, որ ստուգում են տեղեկությունները և պատրաստ են աջակցել:




Լրահոս