Բարրոզուի «գազային» նամակը Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հույս է հայտնել, որ քանի դեռ եռակողմ բանակցությունները ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվում եմ, «Գազպրոմը» կշարունամի Եվրոպային գազ մատակարարել կնքված պայմանագրերի համաձայն: Բարրոզուի կարծիքով, եռակողմ քննարկումները Ուկրաինայի համար գազի գնի շուրջ ցույց են տալիս Կիևի պատրաստակամությունը վճարել գազի պարտքի դիմաց, տեղեկացնում է Интерфакс-ը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը կարևորում է, որպեսզի բոլոր կողմերը պարտավորվեն թափանցիկություն ապահովել Ուկրաինայի գազային ոլորտում, ինչպես նաև ապահովեն գազի պահման և տարանցման պայմանների թափանցիկություն: ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանին տվյալներ տրամադրել Ոկրաինայից մտնող գազի հոսքի վերաբերյալ: Եվրոպական կառավարության ղեկավարը հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ևս փաստացի տվյալներ կտրամադրեն Ուկրաինա մուտք գործող և տարանցվող գազի վերաբերյալ: Նշվում է, որ արդեն իսկ մատակարարված գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում է 3,5 մլն դոլար:

«Գազպրոմը» նախազգուշացրել է, որ այսուհետ գազի մատակարարումն Ուկրաինային կիրականացվի կանխավճարի դիմաց: Առաջին նման հաշիվը «Գազպրոմն» արդեն ուղարկել է:




Լրահոս