Փերիս Հիլթոնը Կաննում մի լավ զվարճացել է Բիբերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Կաննի կինոփառատոնոի Ժյուրին ջանում էր լավագույն ֆիլմերն ընտրել, փառատոնին եկած որոշ հայտնի անձինք զվարճացել են տեղի ակումբներում: Այսպես օրինակ, հայտնի կանադացի սկանդալիստ Ջասթին Բիբերին տեսել են Փերիս Հիլթոնի հետ դիսկոտեկում, տեղեկացնում է Mirror-ը: 33-ամյա դերասանուհի և հեռուստահաղորդավար Փերիս Հիլթոնը Ջասթին Բիբերի հետ նույն սեղանի շուրջ նստած է եղել Կաննի Gotha ակումբում:

Զույգը տեղավորվել է VIP – գոտում, և իրեն շատ լավ է զգացել: Փերիս Հիլթոնը բոլորովին էլ չի փորձել աննկատ մնալ: Ահռելի հարստության ժառանգորդին մոտ կանգնած աղբյուրի խոսքով, իրեն դուր է եկել, որ հաստատության բոլոր հաճախորդներն իրեն են նայել:

Ինչ-որ պահի նրանք Ջասթինի հետ իջել են առաջին հարկում գտնվող պարահրապարակում պարելու: Փերիսն իրեն շատ անբռնազբոս և հանդուգն է պահել, և զարմանալի չէ, որ հաճախորդները սկսել են նրան նկարահանել բջջայիններով: Դա կատաղեցրել է հեռուստահաղորդավարին:

«Ես չեմ կարող թույլ տալ, որ մրցակից ակումբի ղեկավարությունն ինձ այստեղ տեսնի: Ինձ մեծ գումար են վճարել, որպեսզի ես այլ ակումբում չերևամ», – սարսափահար բղավել է Փերիս Հիլթոնը:

Դրանից հետո գործին խառնվել է նրա պահակախումբը և խնդրել այցելուներին դադարեցնել լուսանկարելը: Փերիս Հիլթոնը և Բիբերը վերադարձել են իրենց սեղանի մոտ, որտեղ 33-ամյա միլիոնատեր աղջիկը նստել է 19-ամյա երգչի ծնկներին:




Լրահոս