
Իտալիայի առափնյա պահակախումբը վերջին երկու օրում ջրից դուրս է բերել մոտ հազար ապօրինի ներգաղթյալների, որոնցից 170-ը երեխաներ են:
Ավելի քան 460 միգրանտներ, այդ թվում՝ 37 երեխաներ են փրկվել Լապեդուզա կղզու ափերի մոտ:
Երկուշաբթի օրը Իտալիայի առափնյա պարեկին հաջողվել է 488 ներգաղթյալ փրկել Սիցիլիա կղզու ափերի մոտ:
Իրավապաշտպանների տվյալներով, 2014թ.-ին կտրուկ շատացել է անչափահաս ապօրինի ներգաղթյալների թիվը, որոնք Իտալիա են գալիս առանց ծնողների և հարազատների ուղեկցության, տեղեկացնում է BBC-ն: