Մայիսի 20-ին Նիգերիայի Ջոաս քաղաքում կատարված կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 162-ի. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ահաբեկչությունն այնպես էր ծրագրված, որ խաղաղ բնակչության շրջանում հնարավորինս շատ զոհեր լինեին:
«Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին, երկրորդը՝ մոտ կես ժամ անց, երբ դեպքի վայրում մարդիկ են հավաքվել, որպեսզի օգնեն վիրավորներին:
«Դա քաղաքի մարդաշատ հատվածն է», – հայտնել է Պլատո նահանգի ոստիկանապետ Քրիս Օլակպեն:
Երկրի նախագահ Գուդլաք Ջոնաթանը դատապարտել է ահաբեկչությունը՝ անվանելով այն «դաժան հարձակում ազատության վրա»:
«Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ ահաբեկչության դեմ պայքարի ուղուն: Մեզ այդ ճանապարհից չեն կարող շեղել կամ վախեցնել առաջընթացի և քաղաքակրթության թշնամիների չարագործություններով», – ասել է երկրի ղեկավարը: