Վալերի Գերգիևը՝ հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում հանդիպում ունեցավ աշխարահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի հետ:

Հանդիպման ընթացքում Գերգիևը ծանոթացավ հիմնադրամի աշխատանքներին և չմերժեց Գրիգոյանի առաջարկը՝ լինել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ և աջակցել հիմնադրամի հետագա աշխատանքներին: Ինչ խոսք, այս համագործակցությունը մեծ պատիվ է բերում և՛Հայաստանին, և՛թե օպերային թատրոնի աջակցման հիմնադրամին՝ բացելով դռներ դեպի մեծ բեմեր և մեծ առաջընթացներ:

Այս փաստը ուրախացրեց նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր , ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին , հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամներ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին , ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարահռչակ բարիտոն Գևորգ Հակոբյանին, հոգաբարձուներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին, Կոնվերսբանկ ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Արմեն Սուքիասյանին:

Այս մարդիկ մեծագույն հպարտությամբ ընդունեցին իրենց նոր գործընկերոջը՝ աշխարահռչակ դիրիժոր, Մարինյան թատրոնի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին: Այս համագործակցությունը մեծ հույսեր է ներշնչում մեր օպերային արվեստի վերհառնման ու առաջընթացի հանդեպ: Բարի գալուստ Վալերի Գերգիև և բարի համագործակցություն:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ

1013982_631467843613685_6005937372739923216_n

10295693_631467836947019_4587757737137163933_n




Լրահոս