
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ուկրաինայի տարածք զենք անցկացնելու ռուսաստանյան լրագրողներին ուղղված մեղադրանքները: «LifeNews-ի լրագրողներին այժմ վերագրում են բոլոր մահացու մեղքերը, այդ թվում նաև մեղադրում են ինչ-որ զենք տեղափոխելու մեջ, ինչը լիակատար անհեթեթութուն է», – լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում ձերբակալվում են նաև երրորդ երկրներից լրագրողներ, որոնք աշխատում են ռուսաստանյան լրատվամիջոցների համար:
«Դա միանգամայն անթույլատրելի է», – հայտարարել է նա:
«Հուսով եմ, որ ուկրաինական իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի ազնվացնեն այն քաղաքական գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում», – նշել է Պուտինը: