
Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցված աննորմալ շոգը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա: Առաջին հերթին շոգից տուժում են թոշակառուները:
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, վերջին երեք օրերին մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել ջերմային հարվածից տուժած 20 մարդ:
Ինչպես հայտնել են առողջապահության նախարարությունից, տուժողները հիմնականում 45-ն անց կանայք և տղամարդիք են:
Մինչդեռ, ըստ օդերևութաբանների, նման եղանակը Մոսկվայում կպահպանվի մինչև շաբաթվա վերջը: Մասնագետները հորդորում են քաղաքացիներին զգուշանալ շոգի ազդեցությունից: