
“”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն իր թեկնածությունն առաջադրելու է Տաշիրի ընտրատարածքում: Հետաքրքիրն այն է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը որոշել է ինքնաառաջադրվել: Նա չի ապավինելու Հանրապետականին: Իսկ կլքի՞ Կարապետյանը ՀՀԿ-ն, թե՞ ոչ, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Նա շարունակ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն անակնկալ հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որից հետո նրա եւ եղբոր` խոշոր գործարար Սամվել Կարապետյանի փոխհարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ կարծես թե կորցրին առաջվա ջերմությունը: