Հայկական ժամանակ. “”Նուբարաշեն”” ՔԿՀ-ում երկու ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, հունվարի 20-ից “Նուբարաշեն” ՔԿՀ 3 ցմահ դատապարտյալներ, այնուամենայնիվ, հացադուլ են սկսել: ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը երեկ թերթին հայտնել է, որ նրանք գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հայտնել է, որ հացադուլավորներից մեկը՝ Հարություն Խաչատրյանը նախօրեին դիմում է գրել ու հրաժարվել հացադուլից: Ղլեչյանը հերքել է այն տեղեկությունը, որ Խաչատրյանը հացադուլի ընթացքում կտրել է իր երակները: “”Նման բան չկա””,- ասել է նա: Թերթը հիշեցնում է, որ “”Նուբարաշեն”” ՔԿՀ 20 ցմահ դատապարտյալներ հունվարի 18-ին պատրաստվում էին անժամկետ հացադուլ սկսել, սակայն մտափոխվեցին, որոշեցին հացադուլը հետաձգել տասը օրով՝ պայմանով, որ տասն օրվա ընթացքում ՀՀ նախագահական նստավայրից որևէ մեկն իրենց այցելի, հակառակ դեպքում՝ հացադուլ կհայտարարեն: Ցմահ դատապարտվածները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը, և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին, այսինքն՝ ցմահի փոխարեն պատժաչափ սահմանել 15-20 տարի ազատազրկումը: Դատապարտյալներից երկուսը, փաստորեն, հացադուլը շարունակում են, և այսօր կլինի վեցերորդ օրը: 




Լրահոս