Լիսկայի հովանավորյալը կշարունակի պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին մի շարք համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավել հետաքրքրություն է ներկայացնում Գորիսում և Ջերմուկում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները:

Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներից երկուսը` Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկեր Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանն արդեն  ինքնաբացարկի դիմում են  ներկայացրել: Քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը շարունակելու են առաջադրված մյուս երկու թեկնածուները` Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը և ավագանու անդամ Հրայր Յոլյանը: Այստեղ արդեն պարզ է, որ ընտրություններում հաղթելու է Սուրեն Խաչատրյանի թեկնածուն:

Ջերմուկի քաղաքապետի երեք թեկնածուներից մեկը նույնպես ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ նա  «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ ավագ տեխ. հսկիչ, ինքնաառաջադրված Ազատ Հովակիմյանն է:

Ջերմուկում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը կշարունակեն ներկայիս քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ինքնաառաջադրված «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը:




Լրահոս