Հրապարակ. ԲՀԿ-ի Արարատի կառույցում իրարանցումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի Արարատի տարածքային կառույցում իրարանցումը շարունակվում է, Գագիկ Ծառուկյանը երեկ անձամբ այցելել է Արարատ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին: “”Հրապարակն”” օրեր առաջ անդրադարձել էր ԲՀԿ Արարատի տարածքային կառույցից արտահոսքին: Նախ Արարատի փոխքաղաքապետ, կառույցի հիմնադիր Կարեն Խաչատրյանը դուրս եկավ կուսակցությունից, ապա նրան հետևեցին մի քանի հարյուր ԲՀԿ-ականներ: Երեկ թերթին տեղեկություններ են հասել, որ այնտեղ ուշագրավ շոու է տեղի ունեցել: ԲՀԿ-ականները, տեսախցիկներով զինված, մեկնել են Արարատի մարզ և Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտ» գործարանում նկարահանում արել: Բանվոր դասակարգին կանգնեցրել են տեսախցիկի առջև և բեմադրել մի սցենար, ըստ որի՝ նրանք պետք է ներկայանային որպես կուսակցությունը լքած ԲՀԿ-ականներ, որոնք փոշմանել են և կրկին հետ են վերցրել իրենց կուստոմսերը: Այս շոուից հետո երեկ ժամը 16-ի սահմաններում Արարատ է այցելել Գագիկ Ծառուկյանը և փոշմանածներին կրկին կուստոմսեր բաժանել: Արարողությունը տեղի է ունեցել կոնկրետ Վեդիում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Ծառուկյանն աչքի է ընկել իրեն ոչ բնորոշ անկումային տրամադրությամբ: Մոլորյալ ԲՀԿ-ականներին “”մկրտելուց”” հետո նույնիսկ չի մասնակցել ֆուրշեթին, արագ վերադարձել է մայրաքաղաք: 




Լրահոս