Երկիր. Շշերի Մելոյին, Յուվեցի Կարոյին և Կարամելի Հարութին Ծառուկյանը չի ուզում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանում գտնվող ապակյա տարաների արտադրության գործարանի սեփականատեր, “”Սարանիստ”” ՍՊԸ-ի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, ով առավել հայտնի է շշերի Մելո անվանմամբ, թերթի տեղեկություններով, լուրջ տարաձայնությունների մեջ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նախկին ՕԵԿ-ականը՝ ներկայիս ԲՀԿ-ականը, երևի այս անգամ էլ պետք է կուսակցություն փոխի, որ հայտնվի խորհրդարանում: Թերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը նրան նոր խորհրդարանում տեսնել այլևս չի ցանկանում, և եթե անգամ կրկին առաջադրվի Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից, միևնույնն է, կուսակցության ղեկավարի աջակցությունը չի ստանալու, իսկ դա գործը բավականին դժվարացնում է: ԲՀԿ համամասնական ցուցակում ևս լուրջ փոփոխություններ են սպասվում: ԲՀԿ նախագահը ցուցակում չի ուզում տեսնել Կարո Կարապետյանին՝ առավել հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ, ով անցած տարիների ընթացքում աչքի ընկավ իր քրեական պատմություններով: ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանը համամասնական ցուցակում չի պատրաստվում ընդգրկել նաև “”Կարամելի Հարութին””՝ Ղարագյոզյան Հարությունին: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ ԲՀԿ-ում սև ամպեր շատերի գլխին են կուտակվել: 




Լրահոս