Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հակամարտությունը մնում է չկարգավորված. ԱՓՎՄԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցառումների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) կազմակերպության անդամները մտահոգություն են հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը մնումէ  չկարգավորված:

ԱՓՎՄԽ չորրորդ գագաթնաժողովի հռչակագրում կազմակերպության անդամները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Մենք մտահոգ ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը մնում է  չկարգավորված եւ շարունակում է սպառնալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը: Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքների եւ սկզբունքների հիման վրա: Կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ-ին ակտիվացնել ջանքերը»,- ասվում է հռչակագրում, որ հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

Նշենք, որ կազմակերպությանն անդամակցում է երկու տասնյակ երկիր, այդ թվում՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Չինաստանը:




Լրահոս