Հայացք. Արտակարգ իրավիճակների նախարարը հայտնվել է արտակարգ իրավիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրաթերթը գրում է. “”Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնվել է արտակարգ իրավիճակում: Բանն այն է, որ ՕԵԿ-ը մեծ հույսեր է կապում իր  նախարարի հետ՝ նրա անունը, շրջապատն ու հեղինակությունը հանուն ՕԵԿ-ի նախընտրական շրջանում օգտագործելու համար: Սակայն նախարարի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեկը թերթին փոխանցել է հետևյալը. ՕԵԿ-ը ջանքեր է գործադրում նախարարին սիրաշահելու և իր կողմը “”դարձի բերելու”” համար, սակայն Երիցյանը ակնարկել է, որ իր պաշտոնի համար պարտական չէ ՕԵԿ-ին: Ավելին՝ նա աշխատավայրոմ անթաքույց ցույց է տալիս, որ նվիրված է ՀՀ նախագահին, թեև աշխատողներին զգուշացնում է, որ քաղաքականությանը չխառնվեն: Նախարարի հոգում “”արտակարգ իրավիճակ”” է՝ ինչպե՞ս ՕԵԿ-ից սահուն անցում կատարի դեպի ՀՀԿ, որ Արթուր Բաղդասարյանին շատ չնեղացնի: Երկրորդ խնդիրն էլ պակաս նուրբ ու խնդրահարույց չէ. ինչպե՞ս անի, որ ՀՀ նախագահը դույզն-ինչ կասկած չունենա, որ ինքն անմնացորդ նվիրված է Սերժ Սարգսյանին: Բայց Արմեն Երիցյանը մտահոգվելու շատ բան չունի: Նա «խաղացող» չէ, և բոլորն էլ գիտեն, որ համեմատաբար ազնիվ է: Այդ մասին գիտի նաև ՀՀ նախագահը: Թերթի տվյալներով ՀՀԿ-ն ՕԵԿ-ի “”ձեռքից փախցրել”” է նաև մյուս երկու նախարարներին””: 




Լրահոս