Բնակելի տնակ է հրդեհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի թիվ 17 փողոցում այրվում է փայտյա չբնակեցված տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 17 փողոցի թիվ 38 հասցեում գտնվող  Կ.Մ.-ին պատկանող փայտե տնակը (մոտ 80 քմ) եւ կից կիսակառույց քարե բնակելի շինությունը (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.31-ին:




Լրահոս