«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի Որմնադիրների փողոցի թիվ 1-ից մինչեւ 51, 5-րդ շարքի թիվ 125-ից մինչեւ 151, 6-րդ շարքի թիվ 116-ից մինչեւ 160, 8-րդ շարքի թիվ 83-ից մինչեւ 135, 9-րդ շարքի թիվ 128-ից մինչեւ 230, 10-րդ շարքի թիվ 22-ից մինչեւ 38/1 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: