Չեմ կարծում, որ Գերմանիայի իմ փորձը կբերեմ այստեղ. Հ. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը,  ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն այսօր մասնակցել են մամուլի ասուլիսի:

«Ինձ համար շատ կարևոր է այս թիմի հետ աշխատելը: Ինձ ժամանակ է պետք ու խաղեր: Մենք ունենք երեք տարբեր մրցակիցներ», – նշել է նա:

Հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսայնը նշել է, թե չի ցանկանում խոսել «Սպարտակի» մասին. «Ինձ քննադատում են: Դա միշտ եղել է և միշտ էլ կլինի։ Ես եկել եմ հավաքական եւ շատ ուրախ եմ: Հանդիպել եմ ընկերներիս: Ձեր գործը մեզ քննադատելն է, մերը՝ չլսելը»։

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էլ անդրադարձավ Գերմանիայի գավաթի` «Բավարիա»-ի դեմ խաղին:

«Փոխարինումս Գերմանիայի Գավաթի եզրափակիչում չգիտեմ կապվա՞ծ էր վնասվածքի հետ, թե՞ ոչ: Այդ խաղին խնդիր եղավ,  բայց այժմ ես առողջ եմ և պատրաստ խաղին», – նշել է նա, հավելելով, թե աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չի երկրպագի և ցանկացած թիմ կարող է դառնալ չեմպիոն:

«Շատ լավ էր, որ մարզումից առաջ ունեցանք շփում մարզիչի հետ, հասկացանք մեր առաջ դրված առաջադրանքները:  Չեմ կարծում, որ Գերմանիայի իմ փորձը ու մարտավարությունը կբերեմ այստեղ: Հավաքականն ունի իր մարտավարությունը:  Մինչև Շալանդի հետ հանդիպելը նրան չէի ճանաչում: Հույս ունեմ, որ նրա հետ լավ արդյունքներ կունենանք»,- հավելել է նա:




Լրահոս