![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/26//17002.jpg)
“”Երեկվանից Հայաստանի մի շարք տարածքներում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը»,- գրում է “”Հրապարակ””-ը և հավելում. “”Ընտրությունները կայանալու են փետրվարի 12-ին: Առավել թեժ պայքար է սպասվում Հրազդանում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը և անկուսակցական, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Իսկ քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ-ական, Հովհաննես Պրտավյանը դրել, ապա հանել է իր թեկնածությունը””: