
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում երկու բարձրահարկ շինություն է փլուզվել:Փլուզված շենքերից մեկը 10 հարկանի է, մյուսը` 21, սակայն ականատեսների հաղորդած տվյալներով, քանդվել է նաեւ երրորդ, ավելի փոքր մի շինություն:Նախնական տեղեկություններով, 11 մարդ մնացել է ավերակների տակ,այլ տվյալներով, նրանք բոլորը զոհվել են:Շինությունները քանդվել են երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո, սակայն հիմնականում գրասենյակներ ունեցող շենքերում դեռ զգալի քանակությամբ մարդիկ են եղել: Ականատեսները հաղորդել են, որ շենքերից մեկի փլուզումից անմիջապես առաջ պայթյունի ուժեղ ձայն է լսվել: