
Հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատվածում՝ Մաստարա գյուղի ճանապարհին, Գազել մակնիշի 45 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Գալուստ Գալոյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 59-ամյա Մանյակ Եփրեմյանը և Քրիստինե Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Եփրեմյանը վարորդի կինն է, իսկ Ք. Գալոյանը՝ նրանց աղջիկը։