Ավտովթար Չարենցի փողոցում. Մեծ անիվ-ի ներկայացուցիչը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Չարենց փողոցի թիվ 7՝ Կերամիկա խանութի շենքի դիմաց, 40-ամյա Առաքել Չարչյանը, վարելով ՎԱԶ 21703 մակնիշի 915 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող 25-ամյա Սմբատ Ստեփանյանի վարած Օպել մակնիշի 29 ՏՕ 160 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Օպել մակնիշի ավտոմեքենան էլ իր հերթին ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ի աշխատակից 30-ամյա Գագիկ Դավթյանին պատկանող ՎԱԶ 21093 մակնիշի 13 ՕԼ 109 համարանիշի ավտոմեքենային։ Ավտովթարի հետևանքով ՎԱԶ 21703 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 23-ամյա Դրաստամատ Ասլանյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Դ. Ասլանյանը ծառայություն է կատարում Մեծ անիվ ընկերությունում, իսկ Ա. Չարչյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես ջոկի հրամանատար։ 




Լրահոս