Կանեփանման զանգված՝ կրծկալից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները,  թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի և նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին: Խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն: 




Լրահոս